Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կանաչ թեյը խթանում է ուղեղի բջիջների կապը

Կանաչ թեյը խթանում է ուղեղի բջիջների կապը

Կանաչ թեյը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Բազելի համալսարանի մասնագետների կարծիքով այն կարող է բարելավել նույնիսկ մի քանի ճանաչողական գործառույթներ, այդ թվում՝ աշխատանքային հիշողությունը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն` հղում կատարելով The Daily Mail-ին:

 

Ըստ մասնագետների՝ այն կարող են օգտագործել հիշողության խնդիրներ և հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ:

 

Առհասարակ, կանաչ թեյի թուրմը խթանում է ուղեղի միացությունները: Այդ մասին վկայում են հիշողության ուսումնասիրության փորձերը: 

 

Ուսումնասիրությունների ընթացքում մի խումբ կամավորների կանաչ թեյի թուրմ են առաջարկել, այնուհետև նրանց խնդրել են հիշողության որակի թեստ անցնել:

 

Մասնագետներն ուղեղի գործունեությանը հետևել են ՄՌՏ սքաների միջոցով, որն էլ արձանագրել է ուղեղի միացությունների ակտիվ գործունեությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. the-net.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ